ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «France Football»-ը հայտնել է «Ոսկե գնդակ-2017»-ի հաղթողի անունը:
Հեղինակավոր մրցանակին այս տարի ևս արժանացել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ շրջանցելով Նեյմարին և Լիոնել Մեսսիին, գրում է armsport–ը։
Մրցանակը պորտուգալացի ֆուտբոլիստը ստացել է Փարիզում՝ Էֆելյան աշտարակի վրա:
Պորտուգալացի խաղացողի համար սա 5-րդ «Ոսկե գնդակն» էր: Այս մրցանակին նա արժանացել էր նաև 2008, 2013, 2014 և 2016 թվականներին:
Հիշեցնենք, որ նույնքան անգամ «Ոսկե գնդակ» է ստացել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:–0–