437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայ մարզիկները չեն ընդունում մելդոնիում և պատրաստ են Ռիոյի Օլիմպիադային. RADO–ի նախագահ

19:37
11 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ մարզիկները չեն ընդունում արգելված դեղորայք, մասնավորապես` մելդոնիում և պատրաստվում են Ռիո դե Ժանեյրոյում նախատեսված Օլիմպիադային, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց Արևելյան–եվրոպական տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության (RADO) նախագահ Արեգ Հովհաննիսյանը։

«Հայ մարզիկներն ընդունել են մելդոնիում (միլդրոնատ) մինչև նախորդ տարվա սեպտեմբեր։ Սեպտեմբերին կազմակերպվեց ժողով, որի ընթացքում բոլոր մարզական բժիշկներին և պատասխանատու անձանց ներկայացվեց պարզաբանում միլդրոնատի մասին։ Ներկաներից յուրաքանչյուրը ստորագրեց համապատասխան փաստաթուղթ այն մասին, որ իրազեկված է», – ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, Մարզական բժշկության կենտրոնի տնօրենի հրամանով` արգելվել է մելդոնիումի գնումն ու տարածումը հայ մարզիկների շրջանում։

«Միլդրոնատը հայտնաբերվել է մեր մարզիկների օրգանիզմում դեկտեմբերին, երբ այն դեռևս արգելված չէր։ Սակայն մենք նամակ ստացանք, որտեղ զգուշացվում էր, որ 2016 թ.–ի հունվարի 1–ից այդ դեղամիջոցն արգելվելու է։ Այս կապակցությամբ դեկտեմբերի 11–ին կրկին կազմակերպվեց մեծ սեմինար։ Օրերս ստուգվել են մեր ըմբիշները, և ոչինչ չի հայտնաբերվել», – ասաց Հովհաննիսյանը։ 

Նա տեղեկացրեց, որ դոպինգային սկանդալից խուսափելու համար Հայաստանի ազգային օլիմպիական թիմի բոլոր անդամներն օլիմպիական խաղերից առաջ կթեստավորվեն երեք անգամ, իսկ ծանրորդները` չորս անգամ։

«Մենք WADA–ից դրամաշնորհ ենք ստացել, որը թույլ կտա մեզ այս տարի դոպինգ ստուգման ենթարկել ավելի քան 25 մարզիկի», – ասաց Հովհաննիսյանը։

Նա ավելացրեց, որ ըստ ավանդույթի` օլիմպիական խաղերից անմիջապես առաջ Օլիմպիադա մեկնող մարզիկներին թեստավորում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան
09:44
16 Հունվարի 2024
Մեսսին 2023թ․–ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
FIFA–ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին