Հայ ըմբիշը դարձել է Աշխարհի առաջնության չեմպիոն (ՎԻԴԵՈ)

20.09.2018, 14:30
Առաջնությունն անցկացվում է Սլովակիայում սեպտեմբերի 17–ից 23–ը։
Հայ ըմբիշը դարձել է Աշխարհի առաջնության չեմպիոն (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երատասարդական առաջնության ոսկե մեդալ է նվաճել մինչև 67 կգ քաշային կարգում։

Առաջնությունն անցկացվում է Սլովակիայում սեպտեմբերի 17–ից 23–ը։

Եզրափակչում Ամոյանն ուժերը չափել է ուզբեկ ըմբիշտ Մահմուդ Բախշալիևի հետ, ում նա հաղթել է 10։0 հաշվով։

Մինչև 55 կգ քաշային կարգում ուժերը չափել է նաև Տիգրան Մինասյանը, ով զիջել է իրանցի ըմբիշ Փոույ Մուհամադին և արծաթե մեդալ է նվաճել։ Դավիթ Հովասափյանը (130 կգ) եզրափակչում 0։5 հաշվով նույնպես զիջել է իրանցի ըմբիշտ Ամին Միրզազադին և նվաճել արծաթե մեդալ։–0–