Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Վաշիե Լագրավի հետ Grenke Chess Classic–ի 5–րդ տուրում

05.04.2018, 20:29
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ–ոքի է խաղացել ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ Grenke Chess Classic մրցաշարի 5–րդ տուրում։
Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Վաշիե Լագրավի հետ Grenke Chess Classic–ի 5–րդ տուրում
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ–ոքի է խաղացել ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ Grenke Chess Classic մրցաշարի 5–րդ տուրում։

Արոնյանը խաղացել է սև խաղաքարերով։ Պարտիան ավարտվել է 36–րդ քայլում։

Առաջին տուրում Արոնյանը ոչ–ոքի է խաղացել գերմանագի Գեորգ Մայերի հետ, երկրորդում հաղթել է ադրբեջանցի Արկադ Նայդիչին, երրորդում ոչ–ոքի է խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։ Չորրորդում Արոնյանը նույնպես ոչ–ոքի է խաղացել չինացի շախմատիստուհի Հոու Իֆանի հետ։

Այսպիսով, հինգ տուրերից հետո հայ գրոսմայստերն ունի 3 միավոր։

Վեցերորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կխաղա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։

Grenke Chess Classic 2018 միջազգային շախմատային մրցաշարն անցկացվում է շրջանային համակարգով մարտի 31-ից ապրիլի 9-ը Կարլսրուեում (1-3 տուրեր) և Բադեն-Բադենում (4-9 տուրեր): Մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ, որոնց թվում է նաև շախմատի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հավասար միավորների դեպքում հաղթողը կորոշվի թայ բրեյքում:

Grenke Chess Classic 2017-ի հաղթողն Արոնյանն է: -0-