Ծանրորդ Վանիկ Ավետիսյանը` Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

13.04.2016, 13:39
Նորվեգական Ֆորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Ավետիսյանը դարձավ փոքր բրոնզե մեդալակիր:
Ծանրորդ Վանիկ Ավետիսյանը` Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նորվեգական Ֆորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Ավետիսյանը դարձավ փոքր բրոնզե մեդալակիր, իսկ Ռոստամ Կարապետյանը՝ 11-րդ տեղում է, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Տղամարդկանց 69 կգ քաշային ծանրորդների պայքարին մասնակցում էին 11 մարզիկ՝ Հայաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Բելառուսից, Ալբանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանից:

Հայաստանի ներկայացուցիչներից Վանիկ Ավետիսյանին պոկում վարժության ժամանակ միայն երրորդ մոտեցմամբ հաջողվեց բարձրացրնել 137 կգ կշռող ծանրաձողը և առաջին վարժությունից հետո 9-րդ տեղում էր: Ռոստամ Կարապետյանը պոկեց 136 կգ և 12-րդ հորիզոնականում էր:

Հրում վարժության ժամանակ Ավետիսյանը բարձրացրեց 175 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր, իսկ Կարապետյանը բարձրացրեց 160 կգ:

Երկամարտի 312 կգ արդյունքով Ավետիսյանը 5-րդ տեղում է, իսկ Կարապետյանը 293 կգ-ով` 11-րդ:–0–