ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նախօրեին ավարտվեց բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը:
Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը, հղում անելով ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային, Հայաստանի ներկայացուցիչ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին և նվաճեց ոսկե մեդալ:
Մրցաշարում Հայաստանը ներկայացված էր 9 բռնցքամարտիկով:–0–