Ռիոյի Օլիմպիադայում այսօր կպայքարեն Հայաստանի 4 ներկայացուցիչները` բռնցքամարտիկները և ծանրորդները

10.08.2016, 11:45
Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 4 ներկայացուցիչ՝ բռնցքամարտիկները և ծանրորդները:
Ռիոյի Օլիմպիադայում այսօր կպայքարեն Հայաստանի 4 ներկայացուցիչները` բռնցքամարտիկները և ծանրորդները

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 4 ներկայացուցիչ՝ բռնցքամարտիկները և ծանրորդները, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Նախ, իրենց մեկնարկային մենամարտերը կունենան Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը: Ավագյանն ուժերը կչափի ճապոնացի Արաշի Մորիսակայի հետ, իսկ Բաչկովը` Վենեսուելան ներկայացնող Արկոն Լուիս Մարտինի հետ։ 

Նրանք կմեկնարկեն տեղական ժամանակով ժամը 11:30-ին և 12:30-ին (Երևանի ժամանակով ժամը 18։30–ին և 19։30–ին)։

Այնուհետև, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը 69 կգ քաշային կարգում կմտնի պայքարի մեջ:

Ապա տեղական ժամանակով ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով օգոստոսի 11–ին ժամը 02։00–ին) մեդալների համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը:–0–