Օլիմպիական մեդալակիր Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել. նա հրապարակել է վիրահատության տեսանյութը

21.10.2016, 16:07
Հունահռոմեական ոճի հայազգի ըմբիշ, Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գերմանացի բժշկին հաջող վիրահատության համար։
Օլիմպիական մեդալակիր Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել. նա հրապարակել է վիրահատության տեսանյութը
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի հայազգի ըմբիշ, Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գերմանացի բժշկին հաջող վիրահատության համար։

«Վիրահատությունը բարդ էր, սակայն անցավ հաջող։ Շնորհակալ եմ բժիշկ Հերդտ Բաումերին և նրա թիմին պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին` Գերմանիայում վիրահատության իրականացման հարցում աջակցելու համար», – գրել է Հարությունյանը «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում։

Ըմբիշը շնորհակալություն է հայտնել նաև իր ընկերոջը` Արսեն Բադալյանին, ով գտնվել է նրա կողքին և աջակցել։

 - рис.1

«Շնորհակալ եմ Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հյուպատոս Նորիկ Գևորգյանին Կիևի օդանավակայանում ծագած խնդիրն արագ լուծելու համար։ Շնորհակալ եմ նաև Հենրիխ Մխիթարյանին Ֆրանկֆուրտում ցուցաբերած ուշադրության համար։ Շնորհակալ եմ բոլորին, ով գրել է և սատարել սոցիալական ցանցերում, ես դա, իսկապես, գնահատում եմ», – գրել է Հարությունյանը։

 - рис.2

Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը վիրահատվել է Գերմանիայում հոկտեմբերի 19–ին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հարությունյանը մասնակցել է խաղերին` ունենալով լուրջ վնասվածք, և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կհոգա մարզիկի վիրահատության հետ կապված բոլոր ծախսերը։

 - рис.3

Հարությունյանը զրկվեց օլիմպիական «ոսկուց» կանխակալ մրցավարության պատճառով։ Եզրափակչում, գրեթե բոլոր մասնագետների կարծիքով, օլիմպիական «ոսկին» անարդարացիորեն հանձնվեց Հարությունյանի մրցակցին։ Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ մրցամարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ փուլում մեկ միավոր շնորհեց Շտեֆանեկին այն պատճառով, որ Հարությունյանն իբր պասիվ է եղել։ –0–

Операция была не лёгкой но успешной. Спасибо доктору Гердту Баумеру и его команде за профессионально выполненную работу! Благодарю Президента НОК Армении Гагика Николаевича Царукяна и Министра Спорта Грачья Ростомяна за оказанную поддержку с операцией в Германии! Отдельную благодарность хотел бы выразить моему другу Арсену Бадаляну за то, что находился рядом со мной и всячески поддерживал! Спасибо Альфреду Тер-Мкртчяну за знакомство и содействие с клиникой доктора Баумера! Спасибо Консулу посольства Армении в Украине, Норику Геворкяну за помощь в решении проблемы в аэропорту города Киев. А так же спасибо Генриху Мхитаряну за оказанное внимание во Франкфурте! P.S. Благодарю всех кто писали и поддерживали в соц.сетях, ценю! #migranarutyunyan #maestro_migran #germany

Видео опубликовано Migran Arutyunyan (@maestro_migran)