Մոուրինյու. Մխիթարյանը պետք է ավելի լավ մարզավիճակ ձեռք բերի և սպասի իր հնարավորությանը
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Sky Sports-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թիմի հայտացուցակում չներառելու մասին, հաղորդում է armsport.am-ը:
Մխիթարյանն արդեն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է թիմի կազմում խաղադաշտ դուրս գալուն, սակայն Մոուրինյուն նրան չի հայտավորել թիմի վերջին խաղերում:
«Ես Այնշթայնը չեմ, ես չգիտեմ մի այնպիսի խաղային սխեմա, որը թույլ կտա խաղալ 4 եզրային կիսապաշտպաններով», - ասել է գլխավոր մարզիչը:
Նրա խոսքով, Մխիթարյանը պետք է ավելի ինտենսիվ մարզումներ անցկացնի, որպեսզի կարողանա խաղալ բարձր մակարդակի վրա:
«Կարծում եմ՝ նրա համար ավելի ճիշտ է աշխատելն ու իր հնարավորությանը սպասելը: Նա շուտով պատրաստ կլինի», - նշել է Մոուրինյուն: -0-

