ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը մեկնարկել է փետրվարի 18-ին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում:
Ինչպես հայտնում է armchess.am-ը, 18 մասնակիցների թվում է նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Մրցաշարին մասնակցում են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Դին Լիժենը, Պավել Էլյանովը, Մայքլ Ադամսը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը և այլ շախմատիստներ:
«Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլը անցկացվում է շվեյցարական մրցակարգով։ Կխաղացվի 9 տուր։
Ընդհանուր առմամբ այս մրցաշարքը բաղկացած է 4 մրցաշարից, որոնցից մյուս երեքը կանցկացվեն Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում: Ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու հավակնորդների մրցաշարին։ -0-