Հուրի Գեբեշյանի անունով կանվանվի նոր տարր, որը նա կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ Ռիոյի Օլիմպիադայի շրջանակում
08.08.2016,
12:16
Ռիոյի Օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը զուգափայտերի վարժության ժամանակ կատարեց յուրահատուկ տարր, որը կանվանվի նրա անունով:
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիոյի Օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը զուգափայտերի վարժության ժամանակ կատարեց յուրահատուկ տարր, որը կանվանվի նրա անունով, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։
Տարրը հետևյալն է. վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից:

Նրա կիրակնօրյա ելույթի տեսանյութը հրապարակված է armfootball.com կայքում։
Գեբեշյանը, ցավոք, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։
Ավելի վաղ նա հայտարարել է, որ Օլիմպիական խաղերի ավարտից հետո կհեռանա մեծ սպորտից։

«Հրաշալի զգացողություն ունեմ` վերջապես Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու կապակցությամբ։ Անասելի հպարտ եմ և ոգևորված Հայաստանը այս խաղերին ներկայացնելու համար։ Կարծում եմ` գրանցած արդյունքիցս գոհ եմ, քանի որ արեցի այն ամենն, ինչի ունակ էի», - ասել է Գեբեշյանը։ –0–