Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» և արդեն տուն է գնել Անգլիայում
01.07.2016,
13:35
«Մանչեսթեր Յունայթեդը» հինգշաբթի ձևակերպել է Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերման գործարքը:
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդը» հինգշաբթի ձևակերպել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերման գործարքը, տեղեկացնում է «Եվրոսպորտը»` հղում անելով իտալացի ինսայդեր Ջանլուկի դի Մարցիոյին:
27-ամյա ֆուտբոլիստն արդեն տուն է գնել Մանչեսթերում, գրում է պարբերականը:
Մխիթարյանը տեղափոխվել է «Բորուսիա» Դոնեցկի «Շախտյորից» 2013 թ.-ին 27,5 մլն եվրոյով: Նախորդ մրցաշրջանի ընթացքում Մխիթարյանը Գերմանիայի առաջնության շրջանակում անցկացրել է 31 խաղ, դարձել11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:
Հինգշաբթի Մինո Ռայոլայի մեկ այլ հաճախորդ Զլատան Իբրահիմովիչը հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխման մասին տեղեկությունը։
Սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկները կներկայացվեն հուլիսի առաջին օրերին: -0-