Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Հալ Սիթիի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11.01.2017, 13:18
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է «Հալ Սիթիին»:
Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Հալ Սիթիի» հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հրապարակվել է նախօրեին Անգլիայի լիգայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Հալ Սիթիի» դեմ խաղում (2:0) Հենրիխ Մխիթարյանի գործողությունների տեսանյութը։

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնեց «Մանչեսթեր Յունայթեդին» պարտության մատնել «Հալ Սիթիին»։ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Խուան Մատան, ով հաշիվը բացեց 56-րդ րոպեին: 

Մխիթարյանը փոխարինվեց 71–րդ րոպեին։

Հաշիվը 87-րդ րոպեին կրկնապատկեց փոխարինման դուրս եկած կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:

Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 26-ին:–0–