Հայտնի է դարձել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը

19.10.2016, 12:34
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները` կապված Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ:
Հայտնի է դարձել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները` կապված Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ:

Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը:

Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ է, ներկայում շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչն է:

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրաժարական էր տվել։ Սուքիասյանը ազգային հավաքականը գլխավորել է 2015-ի դեկտեմբերից: Մասնագետի գլխավորությամբ հավաքականը պարտվել է ԱԱ-2018-ի ընտրական փուլի առաջին 3 հանդիպումներում: –0–