420.2
4.23
390.99
+4
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի և Արցախի շուրջ 30 ուժեղագույն աթլետներ կպայքարեն Street Workout-ի Հայաստանի առաջնության մեդալների համար

17:54
28 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 30-ին Երևանում կանցկացվի Street Workout-ի Հայաստանի 4–րդ առաջնությունը, տեղեկացրեց Street Workout հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարման խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանը:

«Ազգային առաջնության անցկացման նպատակն է Հայաստանում մասսայական սպորտի և առողջ ապրելակերպ զարգացումը», - ուրբաթ «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Հակոբյանը:

«Կազմակերպության զարգացմանը զուգահեռ մենք անցկացրել ենք բազմաթիվ փառատոններ և, անկասկած, արդեն առաջնություններ ենք անցկացնում, քանի որ Street Workout շարժումն աշխարհում բավական ակտիվ է զարգանում: Այս տարի մենք արդեն չորրորդ առաջնությունն ենք անցկացնում Հայաստանում, որն ունի ավելի քան 25 մասնակից` Հայաստանի գրեթե բոլոր մարզերից», - ավելացրեց Հակոբյանը:

Նա նշեց, որ մրցույթին կհետևի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: «Այդպիսով, մենք ակնկալում ենք պետության կողմից ավելի մեծ ուշադրություն մեր կազմակերպության և գործունեության նկատմամբ։ Մինչ այսօր մենք կազմակերպել ենք ավելի քան 70 միջոցառում, մասնակցել ենք միջազգային փառատոնների, առաջին անգամ ներկայացրել ենք Հայաստանը աշխարհի առաջնությանը», - նշեց Հակոբյանը:

Street Workout հայաստանյան ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանն իր հերթին ավելացրեց, որ առաջնության բոլոր մասնակիցներն անցել են ընտրական փուլ, որը կազմակերպվել է առցանց` ուղարկված տեսագրությունների միջոցով։

«Մենք ունենք 28 մասնակից` Հայաստանի և Արցախի 14 քաղաքներից։ Առաջնությունը կանցկացվի երկու փուլով։ Բոլոր մասնակիցներին կտրամադրվի երեք րոպե։ Այդ ընթացքում նրանք կցուցադրեն իրենց հնարքները», – ասաց Հարությունյանը։

Առաջնությունը կունենա երեք մրցավար, ովքեր կգնահատեն աթլետների ուժային և դինամիկ վարժություններն ու ցատկերը։ Գլխավոր մրցավարը կգնահատի այդ հնարքների կոմբինացիան։

Նրա խոսքով` երկրորդ փուլին կմասնակցեն հինգ ուժեղագույն աթլետները, որոնք հաղթահարել են առաջին փուլը։ Նրանք կրկին հանդես կգան երեք րոպե տևողությամբ համարով, ինչից հետո կհրապարակվեն ուժեղագույն աթլետների անունները։

«Առաջնության մասնակիցների թվում են 2013 և 2014 թթ.–ի Street Workout առաջնությունների չեմպիոնները, ովքեր ևս կպայքարեն մրցանակների համար։ Հաղթողը կներկայացնի Հայաստանը 2017 թ.–ին նախատեսված աշխարհի առաջնության ժամանակ», – ավելացրեց Հարությունյանը։

Առաջնության նպատակն է Հայաստանում քարոզել առողջ ապրելակերպ, մասսայականացնել բակային մարզումների մշակույթը, նպաստել ֆիզիկապես առողջ, ուժեղ և խելացի սերնդի ձևավորմանը, պայքարել ծխախոտի և ալկոհոլի օգտագործման վատ սովորությունների դեմ:

Առաջնությունն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:23
02 Ապրիլի 2024
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի․ ՖՈՏՈ
16:11
29 Մարտի 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
14:12
15 Մարտի 2024
Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ