480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՖԻՖԱ–ն կհայտարարի Բլատերի և Պլատինիի երկարատև որակազրկման մասին
14:04
17 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) Էթիկայի անկախ կոմիտեն մինչև 2015 թ.–ի վերջ կարող է որոշում ընդունել ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլատերի և կազմակերպության փոխնախագահ, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինիի երկարատև որակազրկման մասին, գրում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Sky sports բրիտանական պորտալին։

Հոկտեմբերի սկզբին ՖԻՖԱ–ի էթիկայի կոմիտեն հայտարարել է, որ 90 օրով հեռացնում է կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերին և Պլատինիին զբաղեցրած պաշտոններից և ցանկացած ֆուտբոլային գործունեությունից։ ՖԻՖԱ–ի նախագահին կասկածում են, որ նա ՖԻՖԱ–ի միջոցներից 2 մլն շվեյցարական ֆրանկ է վճարել Պլատինիին։ Ե՛վ Պլատինին, և՛ Բլատերը բողոքարկել են որոշումը ՖԻՖԱ–ի վճռաբեկ կոմիտեում։ 

Պորտալի երկու աղբյուրների տվյալներով` մինչև դեկտեմբերի 25–ին Էթիկայի կոմիտեի անդամները մտադիր են վճիռ կայացնել Բլատերի և Պլատինիի երկարատև, առնվազն հնգամյա որակազրման մասին։

Բլատերը մայիսի 29–ին կայացած կազմակերպության կոնգրեսի ժամանակ վերընտրվել էր ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնում, սակայն չորս օր հետո հայտարարել էր իր հրաժարականի մասին` կոռուպցիոն սկանդալների ֆոնին։ Կազմակերպության նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան 2016 թ.–ի փետրվարի 26–ին, իսկ մինչ այդ նախագահի պարտականությունները պետք է կատարեր Բլատերը, սակայն շվեյցարացու պաշտոնից հեռացնելու կապակցությամբ այս պահին ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնակատարը կազմակերպության փոխնախագահ Իսսա Խայաթուն է։

ՖԻՖԱ–ի գործկոմը չի քննարկի Պլատինիի թեկնածությունը մինչև չհանվեն բոլոր պատժամիջոցները։–0– 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:13
24 Հունիսի 2017
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
19:19
23 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. հուսով եմ` ձեռքբերումներս օրինակ կծառայեն յուրաքանչյուր երեխայի համար և կստիպեն հավատալ սեփական երազանքներին
Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ ոգեշնչման աղբյուր է Հայաստանի երիտասարդ սերնդի համար։
18:24
23 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ եզրափակիչ:
12:48
23 Հունիսի 2017
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
Տոկիոյում ավարտվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

18:43
22 Հունիսի 2017
Մխիթարյանի հիշողություններից` «դպրոցական բոլոր գոլերս հիանալի էին»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է դպրոցական հիշողությունների մասին։
15:15
22 Հունիսի 2017
Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գասպարյանը նաև փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
20:20
21 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
18:00
21 Հունիսի 2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Տոկիոյում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
10:15
21 Հունիսի 2017
ԵԱ. Կարեն Տոնականյանը քառորդ եզրափակչում է
Տոնականյանը միաժամանակ ապահովեց աշխարհի առաջնության ուղեգիր:
21:00
20 Հունիսի 2017
ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և մտավ քառորդ եզրափակիչ։
12:05
17 Հունիսի 2017
Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալից». հայտնի է պատճառը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»։
11:25
17 Հունիսի 2017
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Գուրգեն առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ։