ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկու տուրից կավարտվի Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլը, որտեղ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Յոթերորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը սևերով ոչ-ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապպորտի հետ: Արոնյանը 4.5 միավոր ունի և կես միավորի տարբերությամբ գերազանցում է միանգամից ութ շախմատիստի:
Ութերորդ տուրում մրցաշարի առաջատարը սպիտակներով կխաղա Եվգենի Տոմաշևսկու հետ (ՌԴ):–0–