Բասկետբոլի Հայաստանի հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին անգամ մասնակցելով բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը` դարձավ մրցաշարի չեմպիոն:
Հանդիպման առաջին քառորդից Հայաստանը սկսեց տիրել նախաձեռնությանը և անմիջապես մեծացրեց միավորների առավելությունը (առաջին քառորդ` 25:12): Երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաներն ավարտեցին 43:33 հաշվով: Հաջորդող երրորդ և չորրորդ մրցափուլերում Հայաստանի հավաքականը պահպանեց առավելությունը և հավաքականի նորեկի` Դանսթոնի, մյուս0 բասկետբոլիստների կառուցողական խաղի շնորհիվ հաղթեց 79:71 հաշվով, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։
Ինչպես նախորդ խաղում, այնպես էլ այս հանդիպման ժամանակ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Անդրե Սպայտ Մկրտչյանն է` 27 միավոր:
Հայաստանի հավաքականը դուրս գալով այս մրցաշարի եզրափակիչ իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրականի փուլին:–0–