Արոնյան–Կառլսեն հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի Tata Steel Chess մրցաշարի շրջանակում

20.01.2017, 20:48
Լևոն Արոնյանն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը ուրբաթ ոչ–ոքի են խաղացել Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel Chess շախմատային փառատոնի 6–րդ տուրում։
 Արոնյան–Կառլսեն հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի Tata Steel Chess մրցաշարի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Լևոն Արոնյանն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը ուրբաթ ոչ–ոքի են խաղացել Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel Chess շախմատային փառատոնի 6–րդ տուրում։

Tata Steel Masters–ի 6–րդ տուրի մնացած հանդիպումները (Բաշկարա Ադխիբան (Հնդկաստան)– Ուեսլի Սո (ԱՄՆ), Պավել Էլյանով (Ուկրաինա) – Սերգեյ Կարյակին (ՌԴ), Պենտալա Խարիկրիշնա (Հնդկաստան) – Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ) – Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Ռիխարդ Ռապորտ (Հունգարիա) – Վեյ Ի (Չինաստան), Լյուկ վան Վելի (Նիդեռլանդներ) – Դմիտրի Անդրեյկին (ՌԴ)) դեռ շարունակվում են։

Tata Steel Chess–ն անցկացվում է Վեյկ ան Զեեում հունվարի 13–29–ը։ Երկու գլխավոր մրցաշարերը` Tata Steel Masters–ը և Tata Steel Challengers–ը, անցկացվում են շրջանակային համակարգով։–0–