+17
Եղանակը Երևանում
Հայ

Արման Երեմյանը` թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

20:56
22 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Շվեյցարական Մոնտրյու քաղաքում ավարտված թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը (87 կգ) դարձավ արծաթե մեդալակիր:

ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնության նախկին չեմպիոնը հասել էր եզրափակիչ, որտեղ մրցում էր ռուս Վլադիսլավ Լարինի հետ: Երեմյանը զիջեց մրցակցին միայն 0-1 հաշվով և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Երրորդ տեղում Ադրբեջանի և Սերբիայի ներկայացուցիչներն էին:

Ավելի վաղ 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյանն առավելության հասնելով իտալացի, թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին Վարագ Աղաջանյանը (54 կգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ), Արման Երեմյանը (87 կգ):–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:27
15 Սեպտեմբերի 2019
Արթուր Ալեքսանյանը հաղթել է բելառուսցի Գրաբովիկին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մասնակցում է Ղազախստանում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:
16:47
13 Սեպտեմբերի 2019
Ասպետ Թադևոսյանը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
Հայազգի Ասպետ Թադևոսյանը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն։
16:29
12 Սեպտեմբերի 2019
Մխիթարյանը լուսանկար է հրապարակել «Ռոմա»–ի խաղացողի կարգավիճակում (ՖՈՏՈ)
Հայաստանի հավաքականի և «Ռոմա»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր ակումբում առաջին մարզումից լուսանկար է հրապարակել։
15:52
12 Սեպտեմբերի 2019
Արդյո՞ք նպատակահարմար է շախմատի ուսուցումը հայկական դպրոցներում. նախատեսվում են քննարկումներ
Պատգամավոր Մխիթար Հայրապետյանը մտադիր է դպրոցներում շախմատի ուսուցման առավելությունների և թերությունների խորհրդարանական քննարկում նախաձեռնել:
21:00
10 Սեպտեմբերի 2019
«Միկի, in Italia կայֆ ա չէ». Բալոտելին հայերեն ողջունել է Մխիթարյանին (ՎԻԴԵՈ)
«Միկի, in Italia կայֆ ա չէ». Բալոտելին հայերեն ողջունել է Մխիթարյանին:
16:52
10 Սեպտեմբերի 2019
Հրապարակվել է Մխիթարյանի պուպուշ լուսանկարը երեխայի հետ Հռոմ մեկնելուց առաջ (ՖՈՏՈ)
Հրապարակվել է Մխիթարյանի պուպուշ լուսանկարը երեխայի հետ Հռոմ մեկնելուց առաջ:
00:32
09 Սեպտեմբերի 2019
Բոսնիա և Հերցեգովինայի մարզիչը հրաժարական է տվել Հայաստանից կրած պարտությունից հետո
Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Եվրո–2020–ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանից կրած պարտությունից հետո։
19:47
08 Սեպտեմբերի 2019
Հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթեց բոսնիացիներին 4:2 հաշվով
Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների հանդիպումն անցկացվեց Երևանի Հանրապետական մարզադաշտում:
21:40
07 Սեպտեմբերի 2019
Հայաստանի հավաքականը կփորձի վաղը ցույց տալ նույն ագրեսիան ու էմոցիաները. Գյուլբուդաղյանց
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոստացել է, որ բոսնիացիների հետ խաղում Հայաստանի հավաքականը ցույց կտա նույն էմոցիոնալ և ագրեսիվ ֆուտբոլը։
00:37
06 Սեպտեմբերի 2019
Հայաստանի հավաքականը մեծ ինքնանվիրում դրսևորեց իտալացիների հետ խաղում. Գյուլբուդաղյանց
Հայաստանի հավաքականը մեծ ինքնանվիրում դրսևորեց իտալացիների հետ խաղում ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրում, ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։
22:17
05 Սեպտեմբերի 2019
Հայաստանի հավաքականը պարտվեց իտալացիներին ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հինգշաբթի սեփական հարկի տակ զիջեց Իտալիայի հավաքականին ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրում։
21:08
05 Սեպտեմբերի 2019
ՈՒԵՖԱ-ն շարունակելու է նպաստել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը (ՖՈՏՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի ընդունել է Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին: