Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ

04.07.2016, 10:52
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ:
Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն>>

Մկրտչյանն այս առաջնությունում ընդհանուր վիճակագրության արդյունքում յուրաքանչյուր խաղում վաստակած միավորների քանակով` 21,2, դարձավ ամենաարդյունավետ բասկետբոլիստը:

Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվեցին նաև Բրայան Դանսթոնը և Անդրե Սպայթ Մկրտչյանը:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը, Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում 79:71 հաշվով հաղթելով Անդորրային, դարձավ մրցաշարի հաղթող: -0-