Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
18.09.2017,
13:35
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը` սեպտեմբերի 16–ին, Մոսկվայում տեղի ունեցավ հայ գործարար Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարեն Կարապետյանի և Լիլիթի հարսանեկան շքեղ արարողությունը։
Հարսանեկան շքեղ արարողությանը ելույթ են ունեցել շոու–բիզնեսի աստղեր, մասնավորապես` Ֆիլիպ Կիրկորովը, Ալլա Պուգաչովան, Նիկոլայ Բասկովը, «Լենինգրադ» խումբը, Վերա Բրեժնևան, Էռոս Ռամազոտին և այլք։
Արարողությունը վարել են Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը։
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է, ով, hրապարակելով Լիլիթի լուսանկարները, գրառում է կատարել Instagram–ի իր էջում։
«Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց», – նշել է աշխարհահռչակ դիզայները։–0–