Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
01.12.2016,
19:40
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկները` Ջիջի Հադիդը և Բելա Հադիդը, Իրինա Շեյքը, Քենդալ Ջենները, Ադրանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, անցան Փարիզի Grand Palais պոդիումով Victoria's Secret Fashion Show 2016–ի ցուցադրությանը։

2000 թվայկանին Victoria’s Secret Fashion Show–ն առաջին անգամ անցկացվեց Կաննում։ 16 տարի անց շոուն կրկին հայտնվեց Ֆրանսիայում, բայց այս անգամ ընտրեց մայրաքաղաքը, ավելին` Grand Palais–ը, գրում է glamour.ru–ն։

21–րդ դեֆիլեի մասնակիցները «Լույսերի քաղաք» ժամանեցին շոուից երկու օր առաջ` փորձեր կատարելու և տեսարժան վայրերը դիտելու համար։ Ցուցադրությանը նախապատրաստվում էին մի քանի ժամ` հատուկ սարքավորումներով դիմահարդարման սենյակում, որտեղից նրանք ուղիղ հեռարձակում էին իրականացնում ինստագրամում, նրանց սպասում էին ֆիրմային խալաթներ, դիմահարդարներ և վարսաոճաբաններ։

Պոդիում դուրս եկավ 51 մոդել, որոնց ընտրել էին հարյուրավոր հավակնորդներից։ Ավելի վաղ հայտավորված Քարլի Քլոսը (Karlie Kloss) չկարողացավ մասնակցել ցուցադրությանը, ինչպես և Կառա Դելևինը (Cara Delevigne), ում ապրանքանիշի ղեկավարությունը տաբլոիդի սկանդալային հոդվածի համար ներողություններով հրավիրատոմս էր ուղարկել։

Թեև թեևերը և դրանց վերափոխված ձևերն առկա էին բոլոր մասնակիցների մեջքին, «հրեշատկների» պաշտոնական անուն են կրում նրանցից միայն 12–ը` Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Լիլի Օլրիջը, Էլզա Հոսքը, Ժասմին Տուքսը, Ժոզեֆին Լայս Լիբերոն, Մարտա Հանթը, Ռոմի Սթրայդը, Սառա Սամպայոն, Սթելա Մաքսվելը և Թեյլոր Հիլը։

Եվս երկու «հրեշտակներ» Քենդիս Սուեյնփոլը և Բեհաթի Փրինսլուն չընդգրկվեցին հիմնական կազմում, քանի որ վայելում են մայրության առաջին ամիսները։
Bright Night կոչվող թանկարժեք Fantasy Bra–ն այս տարի կրում էր Ժասմին Տուքսը։ Զմրուխտաադամանդակուռ կրծկալը, որի վրա ընդհանուր առմամբ 9000 թանկարժեք քար կա, արժե 3 մլն դոլար։ Դրա ստեղծումը պահանջել է 700 ժամի քրտնաջան աշխատանք։

Փարիզյան շոուն դեբյուտային է դարձել 19–ամյա սուպերմոդել Բելլա Հադիդի համար։ Նրա հետ միասին շոուին մասնակցել է նրա ավագ քույրը` 21–ամյա Ջիջին։

Առաջին անգամ է մասնակցել շոուին նաև ռուսաստանցի Իրինա Շեյկը։ Ռուսաստանից մեկնած մոդելների թվում էին նաև Վիտա Սիդորկինան, Վալերիա Կաուֆմանը և Կատյա Գրիգորևան, ով, ի դեպ, նախկինում «հրեշտակների» թվում էր, բայց լուծարել է պայմանագիրը գործակցությունից մեկ տարի անց։

Երաժշտական ուղեկցությունն ապահովեցին Լեդի Գագան, Բրունո Մարսը և Բելլա Հադիդի ընկեր The Weeknd–ը։ Մոդելները ներկայացնում էին գայթակղիչ զգեստներ, փայլփլուն կոմբինեզոններ, վառ կոստյումներ, կիսաթափանցիկ բոդիներ և Pink երիտասարդական շարքի մարզական ներքնազգեստ։

Շոուի տեսագրությունը կցուցադրվի ամերիկյան CBS ալիքով և ևս 190 երկրներում դեկտեմբերի 5–ին։ -0-