ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) վերաբացում է վաճառքի և սպասարկման նորոգված գրասենյակը Երևան քաղաքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Կոմիտաս 26 հասցում գտնվող վերաբացված վաճառքի և սպասարկման գրասենյակն աշխատում է առանց հանգստյան օրերի և ընդմիջման. երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 20:00-ը, իսկ հանգստյան օրերին` ժամը 9:00-ից մինչև 18:00-ը»,– ասվում է հաղորդման մեջ։
Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում