440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ուղեղի աշխատունակությունը բարձրացնող մթերքները

11:33
28 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեր տրամադրության, ինչ-որ բան սովորելու և հիշողության վրա ազդում է այն սնունդը, որ մենք օգտագործում ենք: Ուղեղի աշխատանքը կախված է օրգանիզմ մտնող սննդարար նյութերից, արյան մեջ շաքարի պարունակությունից և թթվածնից: Ճիշտ սննդակարգը, որը ներառում է բոլոր անհրաժեշտ վիտամինները, հանքային նյութերը և այլ սննդարար նյութեր, օգնում է բարելավել հիշողությունը, բարձրացնել մտավոր ընդունակությունները, նվազեցնել վերադարձող հիվանդությունների, օրինակ, Ալցհայմերի հիվանդության ռիսկը, գրում է feeling-good.ru կայքը:

Եվ այսպես, աշխատունակությունը բարձրացնող սննդամթերքը պետք է պարունակի`

1. Օմեգա 3 ճարպաթթուներ

Ուղեղը 70 տոկոսով բաղկացած է ճարպից և պահանջում է Օմեգա 3 անփոխարինելի ճարպաթթուներ, իսկ դրանք պետք է ստացվեն սննդի հետ դրա նորմալ գործունեության և զարգացման համար: Օմեգա 3 ճարպաթթուները հիմնականում պարունակվում են ձկան` սաղմոնի, իշխանի, սկումբրիայի մեջ, կտավատի սերմերում և ձեթում, ընկուզեղենում և արևածաղկի սերմերում:

лосось

2. Սպիտակուց

Սպիտակուցն ուղեղի ճիշտ կենսագործունեության համար անհրաժեշտ կարևոր սննդարար նյութերից է: Ճարպի ցածր տոկոսով որակյալ պրոտեինն անհրաժեշտ է ուղեղը սնուցելու համար: Ուղեղի համար անհրաժեշտ է այնպիսի ամինաթթուների առկայությունը, ինչպիսիք են ացետիլխոլինը (պետք է լավ հիշողության համար), սերոտոնինը (լավ տրամադրության համար): Այս դեպքում լավ ընտրություն կարելի է համարել հավկիթը, ընդեղենը, տոֆու պանիրը, հավի միսը, հատկապես` կրծքամիսը:

яйца

3. Հակաօքսիդանտներ

С և А վիտամիններով և բետա-կարոտինով հակաօքսիդանտները կարևոր են ուղեղի կարողությունները բարձրացնելու համար: Դրանք պաշտպանում են ուղեղի բջիջներն ազատ ռադիկալների ներգործությունից: Մրգերն ու բանջարեղենները, հատկապես կարմիր և նարնջագույն, մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում:

перец

4. Բարդ ածխաջրեր

Բարդ ածխաջրեր են պարունակվում ամբողջահատիկ հատիկավորներում և ամբողջահատիկի հացում (վարսակ, տարեկան, դարչնագույն բրինձ): Դրանք էներգիայի, սպիտակուցի և վիտամինների գերազանց աղբյուր են: Այդ մթերքներն ուղեղն ապահովում են գլյուկոզայով` աստիճանաբար էներգիա տալով, առանց առաջացնելու շաքարի կտրուկ արտանետում և դրա մակարդակի բարձրացում արյան մեջ: Դրանով իսկ նպաստում են ուղեղի մտավոր ունակությունների բարձրացմանը: -0-

коричневый рис

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար