Սահմանը ոտքով հատած քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով են շարունակում ճանապարհը

20.01.2012, 18:20
Սահմանը ոտքով հատած քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով են շարունակում ճանապարհը
Սահմանը ոտքով հատած քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով են շարունակում ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մի խումբ քաղաքացիներ ստիպված են եղել սահմանը ոտքով հատել այն բանից հետո, երբ ավտոբուսի վարորդի և տուրիստական գործակալության միջև ծագած ֆինանսական խնդիրների պատճառով վարորդը հրաժարվել է շարունակել ճանապարհը: Քաղաքացիներին տրանսպորտ են հատկացրել հայկական տարածքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Նիկոլայ Գրիգորյանը:

Ըստ ԱԻՆ տվյալների, Հայաստանի շուրջ հիսուն քաղաքացի, ովքեր Ստամբուլից հայրենիք էին վերադառնում, ուրբաթ ստիպված են եղել ոտքով անցնել հայ-վրացական սահմանը, քանի որ վարորդը ֆինանսական խնդիրներ էր ունեցել «Նառա-Տուրիզմ» տուրիստական գործակալության հետ:

Տուրիստական գործակալության տնօրենի, Բագրատաշեն մաքսակետի հսկողության բաժնի ղեկավարի և վարորդի միջև բանակցությունների արդյունքում, Ստամբուլից ժամանած հայ քաղաքացիների ավտոբուսը կայանել է սահմանային չեզոք գոտում.: -0-