Առաջիկա օրերին ձյուն է սպասվում. եղանակի կանխատեսում

12.01.2012, 11:47
Առաջիկա օրերին ձյուն է սպասվում. եղանակի կանխատեսում
Առաջիկա օրերին ձյուն է սպասվում. եղանակի կանխատեսում

Օդերևութաբանները կանխատեսում են, որ հունվարի 15-16-ը Երևանում և Հայաստանի մարզերի մեծ մասում ձյուն կտեղա, տեղեկանում ենք հանրապետության ԱԻՆ կայքից:

Հաղորդագրության համաձայն, հանրապետության տարածքում hունվարի 12-13-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 15-ին` երեկոյան ժամերին, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հարավային հովտային շրջաններում` թաց ձյուն:

Երևանում hունվարի 12-13-ին  սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Հանրապետությունում օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, իսկ հունվարի 15-ի գիշերը և 16-ին ջերմաչափի սնդիկը կբարձրանա 3-5 աստիճանով, իսկ ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: -0-