Ավելի քան երեք տասնյակ բազմազավակ ընտանիքներ է մասնակցել ՀՀ նախագահի կազմակերպած ամանորյա ընդունելությանը

29.12.2011, 15:02

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը հինգշաբթի Նախագահի նստավայրում հյուրընկալել են մայրաքաղաքում բնակվող ավելի քան երեք տասնյակ բազմազավակ ընտանիքի, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նրանց»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Այս երեխաները մեր անկախության սերունդն են...Ես վստահ եմ, որ անցնելու է 15-20 տարի, և այս դահլիճում հավաքված շատ-շատերը լինելու են պետական բարձր ծառայողներ, պաշտոնյաներ, զորահրամանատարներ, դիվանագետներ, ուսուցիչներ, բժիշկներ»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ միայն բարությամբ և համերաշխությամբ կարելի է լուծել բոլոր խնդիրները:

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահի նստավայրում հյուրընկալված 31 բազմազավակ ընտանիքներն այսօր նախագահ Սերժ Սարգսյանից և տիկին Ռիտա Սարգսյանից կստանան նաև ամանորյա նվերներով լի զամբյուղներ ու համակարգիչներ:  -0-