«Ֆուկուսիմա-1» վթարի հետաքննությունը ցույց տվեց TEPCO-ի անձեռնահասությունը

27.12.2011, 10:34
«Ֆուկուսիմա-1» վթարի հետաքննությունը ցույց տվեց TEPCO-ի անձեռնահասությունը
«Ֆուկուսիմա-1» վթարի հետաքննությունը ցույց տվեց TEPCO-ի անձեռնահասությունը

Ճապոնիայի պետական հանձնաժողովը, որը հետաքննում է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարը մարտի երկրաշարժից և ցունամիից հետո, մեղադրել է TEPCO օպերատոր ընկերությանը վթարից հետո իրավիճակի կարգավորման անձեռնահասության մեջ, իսկ պետությանը՝ միջուկային ճգնաժամի պայմաններում տեղեկատվական փոխանակման և որոշումների ընդունման անարդյունավետության մեջ, գրում է «Մաինիթի» թերթը՝ հղում անելով հանձնաժողովի կողմից կառավարության ղեկավարին ներկայացրած զեկույցի տեքստին:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի միջադեպի հետաքննությունը մետ վեց ամիս է տևել: Հանձնաժողովը գլխավորել է Տոկիոյի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Յոտարո Խատամուրան:
Զեկույցի տեքստի համաձայն, վթարից հետո խնդիրների մեծամասնությունը ծագել է, մասնավորապես, միջուկային օպերատորի և պետական համապատասխան մարմինների ներկայացուցիչների՝ վթարի պայմաններում պատշաճ պատրաստվածության բացակայության պատճառով:

«Անհնար է ժխտել, որ մարդիկ, ովքեր մասնակցել են միջուկային ճգնաժամի հանգուցալուծմանը, և նրանք, ովքեր պատասխանատու են ատոմային էլեկտրակայանի կառավարման համար, համակողմանիորեն պատրաստ չեն եղել միջուկային վթարի կարգավորմանը»,- մեջբերում է թերթը փաստաթղթի տեքստը:

«Այդ կապակցությամբ գոյություն է ունեցել միջուկային հնարավոր ճգնաժամին պատրաստվելու հիմնական խնդիր, ինչն, անկասկած, չի կարող պատասխանատու կողմերի արդարացում լինել իրավիճակի կարգավորման անընդունակ լինելու հարցում այն պատճառով, որ... կայանը վնասվել է ցունամիի հետևանքով, որի բարձրությունը գերազանցում էր ավելի վաղ կատարած բոլոր կանխատեսումները»,- ընդգծվում է փաստաթղթում: -0-