Հայ երիտասարդությունը գրեթե ռուսերեն գիտի գրեթե մայրենի լեզվի մակարդակով. հարցում

19.12.2011, 16:32
Հայ երիտասարդությունը գրեթե ռուսերեն գիտի գրեթե մայրենի լեզվի մակարդակով. հարցում

Հայ երիտասարդության ռուսաց լեզվի իմացությունը միայն աննշան է զիջում մայրենի լեզվի մակարդակին, նախարարության կողմից անցկացված հարցախույզի արդյունքները ներկայացնելով՝ լրագրողներին հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

Հարցումն անցկացվել է UNDP-ի հետ համատեղ՝ «Երիտասարդության մասին ազգային զեկույցի» նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, որի հիման վրա ՀՀ կառավարությունը պետք է 2012-2017թթ.-ի երիտասարդական քաղաքականության ռազմավարություն մշակի: Հարցումն անցկացվել է վերջին 3-4 ամիսների ընթացքում՝ Երևանի, այլ քաղաքների և գյուղերի 18-30 տարեկան 1,2 հազար երիտասարդների շրջանում:

«Հայ երիտասարդության ռուսաց լեզվի իմացությունը զիջում է մայրենի լեզվին ոչ թե գիտելիքների ծավալով, այլ՝ որակով»,- ասաց Քարամյանը:

Միաժամանակ նա նշեց, որ պատասխանողների 37,7 տոկոսը չգիտի անգլերեն, իսկ անգլերենին լավ և գերազանց տիրապետում է միայն հարցվողների 17,6 տոկոսը:

Հետազոտությունը կամփոփվի 2012թ.-ի փետրվարի վերջին:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այսօր հանրապետությունում ապրում է 18-30 տարեկան շուրջ 720 հազար մարդ: -0-