Աշխարհում շարունակվում են կատակլիզմները, սակայն 2012թ.-ին աշխարհի վերջ չի լինի. հայ աստղաբան

15.12.2011, 13:51
Աշխարհում շարունակվում են կատակլիզմները, սակայն 2012թ.-ին աշխարհի վերջ չի լինի. հայ աստղաբան
Աշխարհում շարունակվում են կատակլիզմները, սակայն 2012թ.-ին աշխարհի վերջ չի լինի. հայ աստղաբան

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային կատակլիզմները կշարունակվեն նաև 2012թ.-ին, սակայն մարդկությունը չի վերանա, կարծում է աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:

2012թ.-ին աշխարհի վերջի վերաբերյալ մի քանի աստղաբանների կանխատեսումները մեծ աղմուկ են բարձրացրել Երկրի բնակչության շրջանում: Առավել հավանական պատճառների թվում նշվում են՝ հսկայական աստերոիդի հետ բախումը, հրաբխի ամենահզոր ժայթքումը, տեխնոգենային աղետը, այլմոլորակայինների ներխուժումը և նրանց կողմից մարդկային քաղաքակրթության վերացումը, Արեգակի անսպասելի պայթյունը, որը կհանգեցնի բուսականության և ողջ կենդանության մահվան:

«Գալիք տարին չորս փուլի է բաժանվում և չորրորդ փուլը (2012թ.-ի դեկտեմբերից մինչև 2013թ.-ի մարտն ընկած ժամանակահատվածը) բարդ և կատակլիզմներով հարուստ կլինի, սակայն մարդկանց կողմից սպասվող տիեզերքի պայթյուն և մարդկության վերացում բնականաբար չի լինի»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց աստղաբանը:

Ըստ նրա, գալիք տարվա չորրորդ փուլում մարդկության աշխարհայացքը կսկսի փոխվել՝ դեպրեսիայի ալիք առաջացնելով:

Հայաստանի վերաբերյալ նա քաղաքական կտրուկ և տնտեսական ցատկանման փոփոխություններ չի կանխատեսում: «Հայաստանը գտնվում է Երկվորյակների նշանի տակ, ինչը ներդաշնակ է 2012թ.-ի հայկական խորհրդանիշ Խեցգետնի հետ: Ընդհանուր առմամբ,  Հայաստանում կշարունակվի նախորդ հինգ տարիների կայուն զարգացումը»,- հայտեց Հովհաննիսյանը:

Միաժամանակ նա նշեց, որ հայ հասարակությունը հոգեկերտվածքի փոփոխման կարիք ունի: «Ես կարծում եմ, որ մեր հասարակության հոգեկերտվածքը համապատասխանում է նեոմիջնադարյան ժամանակահատվածին: Շատ ակտիվ է այն հոգևորականությունը, որը հատուկ էր միջնադարյան հասարակությանը, բայց ես կարծում եմ, որ 21-րդ դարում մարդիկ պետք է բավական զարգացած ինտելեկտ ունենան, որպեսզի դիմակայեն Տիեզերքի հարվածներին»,- ասաց Հովհաննիսյանը: -0-