Մագնիս մարդը Թբիլիսիում համաշխարհային ռեկորդ կգրանցի

13.12.2011, 19:11
Մագնիս մարդը Թբիլիսիում համաշխարհային ռեկորդ կգրանցի

Մառնեուլի քաղաքի (Արևելյան Վրաստան) 40-ամյա բնակիչ Էթիբար Էլչիևը մտադիր է դեկտեմբերի 14-ին Թբիլիսիում իր մարմնի վրա միայն իր բիոէներգետիկ ռեսուրսների հաշվին երկաթե բեռ պահելու համաշխարհային ռեկորդ սահմանել, «Նովոստի-Գրուզիա» գործակալությանն է հայտնել «Ռեկորդ» մարզակումբի ղեկավար Շոթա Քելդիշվիլին:

Քելդիշվիլին հույս ունի, որ այս նվաճումը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում:

Մագնիս մարդ Էթիբար Էլչիևը հսկայական ներքին էներգիա ունի: Նա պատրաստվում է իր վրա պահել 105 կիլոգրամ քաշով երկաթե բեռ, ինչպես նաև միաժամանակ մարմնի վրա 27 գդալ պահել: «Մինչ այդ ռեկորդ է համարվել 17 գդալի միաժամանակյա պահումը»,- հայտնել է Քելդիշվիլին:

Ռեկորդի սահմանումը կանցկացվի չորեքշաբթի՝ Թբիլիսիի տեխնիկական համալսարանի երկրորդ մասնաշենքում: -0-