Հայաստանում ոսկրածուծի մոտ 21 հազար դոնոր է գրանցված

12.12.2011, 17:53
Հայաստանում ոսկրածուծի մոտ 21 հազար դոնոր է գրանցված
Հայաստանում ոսկրածուծի մոտ 21 հազար դոնոր է գրանցված

Ոսկրածուծի մոտ 21 հազար գրանցված դոնոր կա Հայաստանում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց «Ոսկրածուծի հայկական ռեեստր» հիմնադրամի տնօրեն Միհրան Նազարեթյանը:

«Համեմատության համար պետք է նշել, որ Ռուսաստանում գրանցված է մոտ 2 հազար դոնոր: ԱՊՀ որևէ երկրում չկա այնպիսի ռեեստր, որ մերին նման լինի»,- ասաց նա:

Նազարեթյանի խոսքով, ռեեստրում գրանցվում են 18-53 տարեկան դոնորներ: «Դոնորների 90 տոկոսը հայեր են, նրանցից 64 տոկոսը՝ Հայաստանի բանկիչներ»,- նշեց նա:

Նա միաժամանակ նշեց, որ, չնայած Ոսկրածուծի հայկական ռեեստրի տասնամյա հաջող գործունեությանը, երկրում գոյություն չունի Փոխպատվաստման կենտրոն, և նմանատիպ կառույցի ստեղծում առաջիկայում չի նախատեսվում: 
«Ցավոք, մենք սռիպված ենք մեր հիվանդներին արտերկիր ուղարկել փոխպատվաստման, ինչը շատ թանկ է:

Իրանում ոսկրածուծի փոխպատվաստումն արժե 50-60 հազար դոլար, ՌՖուսաստանում՝ 70-80 հազար, Եվրոպայի երկրներում՝ 120-150 հազար, իսկ ԱՄՆ-ում՝ մոտ 200 հազար դոլար»,- ասաց նա: Նա ավելացրեց, որ, թեև փոխպատվաստումը հիվանդների բուժման հարյուրտոկոսանոց երաշխիքներ չի տալիս, սակայն արյան չարորրակ հիվանդությունների (հեմաբլաստոզ, լեյկոզ) բուժման ամենաժամանակակից մեթոդն է:

Նազարեթյանի խոսքով, Հայաստանում փոխպառվաստման կենտրոնի ստեղծման դեպքում հիվանդի համար այդ կենտրոնում բուժումը միջինը կարժենար 30-40 հազար դոլար, քանի որ երկրում աշխատավարձերը, մասնավորապես, բժշկական ոլորտում, այդքան էլ բարձր չեն:

«Նոր համալիրի կառուցման կամ հսկայական ծախսերի անհրաժեշտություն չկա: Եթե հայրենական բարձրակարգ մասնագետներ պատրաստվեն, ապա բավարար կլինեն երկու մահճակալներ, քանի որ Հայաստանում տարեկան ոչ ավելի քան 10 վիրահատություններ կկատարվեն»,- ընդգծեց նա:

«Ոսկրածուծի հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում 1999 թվականի հունիսին: Ռեեստրի նպատակը ոսկրածուծի համապատասխան դոնորների որոնումն է լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող մարդկանց համար Հայաստանում և սփյուռքում:
Հայկական ռեեստրը համագործակցում է աշխարհում գործող այլ ռեեստրների հետ՝ հայերի համար փոխպառվաստանյութերի համապատասխանության ներուժն ավելացնելու համար և Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպության (BMDW) անդամ է: -0-