Հայաստանում առաջին անգամ մարդու իրավունքների թեմային նվիրված ցուցահանդես կկազմակերպվի

08.12.2011, 16:12
Հայաստանում առաջին անգամ մարդու իրավունքների թեմային նվիրված ցուցահանդես կկազմակերպվի
Հայաստանում առաջին անգամ մարդու իրավունքների թեմային նվիրված ցուցահանդես կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված «Մարդու իրավունքների EXPO 2011» ցուցահանդեսը կանցկացվի առաջին անգամ Հայաստանում դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ տեղեկատվության՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազմակերպված EXPO 2011-ի տաղավարներում կներկայացվեն երեխաների, սոցիալապես անապահով անձանց, կանանց, բռնությունների և խոշտանգումների զոհերի, փախստականների, հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու իրավունքին առնչվող ներկայիս առավել սուր և արդիական խնդիրները:

«Մարդու իրավունքնրեի EXPO 2011» կազմակերպմանը աջակցել են շուրջ 80 հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Միավորված ազգերի զարգացման ծրագիրը, Եվրամիությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Բաց հասարակության հիմնադրամը, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչությունը։   

Մարդու իրավունքների միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1950 թ.-ին՝ 1948 թ.-ի դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման առիթով, որն ամրագրում է Երկրագնդի յուրաքանչյուր բնակչի երեսուն անբաժանելի իրավունքները:-0-