«Արմենիա» հեռուստատեսության լրատվական ծառայության ղեկավար է նշանակվել Արտակ Հերիքյանը

06.12.2011, 11:52
«Արմենիա» հեռուստատեսության լրատվական ծառայության ղեկավար է նշանակվել Արտակ Հերիքյանը

Հայ հանրաճանաչ հեռուստահաղորդավար Արտակ Հերիքյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծառայության  տնօրեն է նշանակվել, երեքշաբթի հայտնում է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը:

Մամուլի հաղորդման համաձայն, նախօրեին հեռուստաընկերության ղեկավարությունը նրան ներկայացրել է «Ժամը» լրատվական ծառայության  աշխատակազմին:

Մինչև նոր նշանակումը Հերիքյանն աշխատում էր  Հանրային հեռուստաընկերության  «Առաջին լրատվական» ծառայությունում, որպես  ավագ մեկնաբան, պրոդյուսեր:  -0-