Մոսկվայի «Հավանա» կինոթատրոնը կվերակազմավորվի և «ՈւՀԱ-ի մոլորակ» կենտրոն կդառնա

02.12.2011, 11:32
Մոսկվայի «Հավանա» կինոթատրոնը կվերակազմավորվի և «ՈւՀԱ-ի մոլորակ» կենտրոն կդառնա
Մոսկվայի «Հավանա» կինոթատրոնը կվերակազմավորվի և «ՈւՀԱ-ի մոլորակ» կենտրոն կդառնա

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի իշխանությունները որոշել են Մոսկվայի կենտրոնում գտնվող «Հավանա կինոհամերգասրահ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել և վերանվանել Մոսկվայի «ՈւՀԱ-ի մոլորակ» երիտասարդական կենտրոնի, տեղեկացնում  է Մոսկվայի ունեցվածքի դեպարտամենտի կայքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն առաջարկել էին ՈւՀԱ-ին փոխանցել «Հավանա» կինոթատրոնը՝ որպես հարթակ ակումբային գործունեության համար: Սակայն կինոթատրոնի վարձակալները հայտարարել էին, որ իրենց վարձակալած «Հավանայի» ժամկետը լրանում է 2017 թ.-ին: Ավելի ուշ նրանք համաձայնել էին ազատել կինոթատրոնը, քանի որ իշխանությունները խոստացել էին նրանց տրամադրել այլ տարածք:

«2012 թ.-ի հունվարի կեսին «Հավանան» կփակվի վերանորոգման պատճառով՝ «ՈւՀԱ-ի մոլորակ» երիտասարդական կենտրոնի շուտափույթ բացման նպատակով., - նշվում է տեղեկատվության մեջ:-0-