Համաներումն ավարտված է. 590 դատապարտյալ ազատ է արձակվել. Արդարադատության նախարարություն

26.09.2011, 18:48
Համաներումն ավարտված է. 590 դատապարտյալ ազատ է արձակվել. Արդարադատության նախարարություն
Համաներումն ավարտված է. 590 դատապարտյալ ազատ է արձակվել. Արդարադատության նախարարություն

ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ ԱԺ-ի կողմից հայտարարված համաներման արդյունքում ազատ է արձակվել 590 մարդ, 424 դատապարտյալի ազատազրկման ժամկետները կրճատվել են, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից:
Համաներումն ավարտվել է սեպտեմբերի 21-ին:

Համաներմամբ ազատ արձակվածների թվում են նաև հայկական ընդդիմության ներկայացուցիչները՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը և «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ովքեր դատապարտվել էին 2008թ.-ի մարտյան անկարգությունների գործով:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 քաղաքացի:-0-