Երևանի «Երգող շատրվանները» նորովի ձևավորումից հետո կրկին կգործարկվեն Անկախության օրը

02.09.2011, 18:02
Երևանի «Երգող շատրվանները» նորովի ձևավորումից հետո կրկին կգործարկվեն Անկախության օրը
Երևանի «Երգող շատրվանները» նորովի ձևավորումից հետո կրկին կգործարկվեն Անկախության օրը

Սեպտեմբերի 4-ից ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի հայտնի «Երգող շատրվանների» գործարկումը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին մայրաքաղաքի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Շատրվանները դադարեցվելու են գեղարվեստական նորովի ձևավորման  և արդիականացման աշխատանքներ իրականացնելու նպատակով և կրկին կգործարկվեն ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի օրը` սեպտեմբերի 21-ին:

Հանրապետության Հրապարակում գտնվող «Երգող շատրվանները» երկարատև վերակառուցումից հետո գործարկվել էին 2007թ.-ին Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին։ Երևանի բնակիչներն ու հյուրերը կարող են յուրաքանչյուր երեկո հիանալ հիասքանչ ջրային շոուով, որն ուղեկցվում է լուսային և երաժշտական էֆեկտներով։ -0-