Մի խումբ հայ երեխաներ՝ անապահով ընտանիքներից ու մանկատներից, Արագածի գագաթը կբարձրանան

02.09.2011, 17:04
Մի խումբ հայ երեխաներ՝ անապահով ընտանիքներից ու մանկատներից, Արագածի գագաթը կբարձրանան

15 հայ երեխաներ՝ անապահով ընտանիքներից, մանկատներից և խնամակալության հաստատություններից, սեպտեմբերի 9-10-ը կբարձրանան Արագած լեռան գագաթը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց World Vision Armenia մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմենուհի Սահակյանը։

«Արագածը պայմանական գագաթ է, որը խորհրդանշում է կյանքի դժվարությունները։ Մեր միջոցառման նպատակն է ապացուցել և այդ երեխաներին ցույց տալ, որ նրանք կարող են հաղթահարել դժվարությունները և հասնել գագաթնակետին այդ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով»,- ասաց Սահակյանը։

Ըստ նրա, սեպտեմբերի 3-5-ը երեխաները կմարզվեն, նրանց հետ կաշխատեն մասնագետները։ Մինչև սեպտեմբերի 9-ը նրանք նաև կփորձեն ավելի ցածր գագաթ հաղթահարել։

Միջոցառման նախաձեռնող է հանդես գալիս World Vision Armenia ընկերությունը։ Արագածի գագաթի նվաճումը Հայաստանի հատուկ հաստատություններն ու մանկատները բեռնաթափելու՝ կազմակերպության  լայնածավալ ծրագրի բաղադրիչն է։

World Vision Armenia հասարակական կազմակերպությունը գործում է Երևանի 130 համայնքներում և հանրապետության վեց մարզերում՝ օժանդակություն տրամադրելով մոտ 22 հազար երեխաների և նրանց ընտանիքների։ Ծրագրերում ընդգրկված են առողջապահության, տնտեսական զարգացման, երեխաների պաշտպանության և հոգևոր զարգացման ոլորտներ։
Արագածը գտնվում է Հայաստանի արևմուտքում, բարձրությունը 4049 մետր է (Հայկական լեռնաշխարհում բարձրությամբ չորրորդն է և ամենաբարձրն է ժամանակակից Հայաստանում)։ Արագածը հրաբխային լեռ է, սակայն պատմության ընթացքում ժայթքումներ չեն գրանցվել։ -0