Մոտ 110 երիտասարդ է մասնակցում Հայաստանում ՀՅԴ-ի 11-րդ Համահայկական երիտասարդական բանակումին

04.08.2011, 13:51
Մոտ 110 երիտասարդ է մասնակցում Հայաստանում ՀՅԴ-ի 11-րդ Համահայկական երիտասարդական բանակումին
Մոտ 110 երիտասարդ է մասնակցում Հայաստանում ՀՅԴ-ի 11-րդ Համահայկական երիտասարդական բանակումին

Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների 11-րդ համահայկական բանակումը մեկնարկեց հինգշաբթի Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՅԴ Երիտասարդական բյուրոյի ղեկավար Սարգիս Մկրտչյանը։

«Այս տարի բանակումին կմասնակցեն 110 ուսանողներ և երիտասարդներ Կանադայից, Լիբանանից, Սիրիայից և աշխարհի այլ երկրներից։ Միջոցառման շրջանակներում նրանք չորս օր կանցկացնեն Հայաստանում և նույնքան էլ Արցախում»,- հայտնեց Մկրտչյանը։

Ըստ նրա, այսօր երիտասարդական պատվիրակությունը կմեկնի Աղվերան, որտեղ կմասնակցի տարբեր սեմինարների, դասախոսությունների, մրցույթների և խաղերի։

«Մենք ծրագրում ենք նմանատիպ երիտասարդական բանակումներ անցկացնել երկու տարին մեկ անգամ, իսկ այդ ընթացքում սփյուռքահայ երեխաների համար հայրենիքում լինելու հնարավորություն կստեղծենք, որպեսզի վաղ տարիքից նրանց հաղորդակից դարձնենք իրենց Հայրենիքի մշակույթին»,- նշեց Մկրտչյանը։

Նման բանակումները ՀՅԴ-ում անցկացվում են սկսած 80-ականներից։ Հայաստանի անկախացումից ի վեր բանակումներ են անցկացվել արտասահմանում (3 անգամ), իսկ այնուհետև արդեն Հայաստանում։

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890 թվականին։Կուսակցությունը Սոցինտերնի անդամ է։

ՀՅԴ Հայաստանի  ներկայացուցչությունը ունի 7 հազար անդամ, իսկ կուսակցության արտասահմանյան մարմիններում կա մոտ 25 հազ. մարդ։ Թվով 4-րդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում են 16 պատգամավորներ, իսկ ՀՀ կառավարությունում կուսակցությունն ունի երեք նախարարական պորտֆել։