Մինչև տարեվերջ Հայաստանում 911 փրկարար ծառայություն կսկսի գործել

29.07.2011, 16:11
Մինչև տարեվերջ Հայաստանում 911 փրկարար ծառայություն կսկսի գործել
Մինչև տարեվերջ Հայաստանում 911 փրկարար ծառայություն կսկսի գործել

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Միասնական հայկական փրկարար ծառայությունը (911 կամ 112) կսկսի գործել մինչև 2011թ.-ի վերջը, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Նախարարը նշեց, որ արդեն շուրջ 30-40 երիտասարդ է հավաքվել, ովքեր փորձնական շրջան են անցնում նոր ծառայությունում աշխատանքի անցնելու համար:

«Բոլոր աշխատակիցները տիրապետում են երեք և ավելի լեզուների, համակարգչային հմտությունների, ինչը թույլ կտա նրանց շփվել ծառայություն զանգահարած ցանկացած մարդու հետ, լինի դա Հայաստանի կամ այլ երկրի քաղաքացի և ցանկացած իրավիճակում օգնություն ցուցաբերել»,- ասաց Երիցյանը:

Ինչպես նշեց նախարարը, ծառայության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը կգտնվի շատ բարձր մակարդակում, ինչը թույլ կտա նրանց պատասխանել ցանկացած հարցի և լուծում տալ ցանկացած խնդրի, անհրաժեշտության դեպքում «Շտապօգնության» կամ Ոստիկանության բրիգադ կանչել:
Ըստ նրա, կենտրոնի աշխատակիցները նաև պետք է վերապատրաստում անցնեն ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում: Ծրագրվում է, որ Հայաստան կժամանեն այդ կենտրոնների մասնագետներ՝ տեղում դասընթացներ անցկացնելու համար:

«Անհրաժեշտ է անել հնարավորինը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի զգա նոր ծառայության ներմուծման դրական կողմերը»,-ասաց Երիցյանը:

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում են տարբեր փրկարար ծառայությունների տարբեր հեռախոսահամարներ՝ Շտապօգնության, ոստիկանության, հրշեջ ծառայության և այլն: -0-