ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Շոտլանդիայի պրեսբիտերական (քահանայական) եկեղեցին հոգևոր ժողովի ընթացքում կողմ է քվեարկել միասեռ հոգևորականների ամուսնությունները թույլ տալուն, հաղորդում է
ABC News-ը, գրում է
gazeta.ru-ն։
Միաժամանակ նշվում է, որ եկեղեցին «պահպանում է տղամարդու և կնոջ միջև ամուսնության մասին իր ավանդական պատկերացումը»։ Նշվում է նաև, որ ինքը՝ Շոտլանդիայի պրեսբիտերական եկեղեցին, միասեռ հարսանիքներ չի օրհնի։
Ժողովին մասնակցել են Շոտլանդիայի, Մեծ Բրիտանիայի, եվրոպական այլ երկրների, Աֆրիկայի և Ասիայի պրեսբիտերական եկեղեցու շուրջ 850 ներկայացուցիչներ։ -0-