420.79
4.21
388.47
+13
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյանը` վարչապետության մասին. պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը

16:22
16 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական «Իզվեստիա» պարբերականին պատմել է հանրապետությունում անցկացված խորհրդարանական բարեփոխումների և հնարավոր վարչապետության մասին։

«Իմ կուսակիցները կողմ են հանդես եկել Կարեն Կարապետյանի առաջարկին կուսակցական մարմինների համապատասխան նիստերում, և ես պատրաստ եմ ստանձնելու այդպիսի պատասխանատվություն»,– ասել է Սարգսյանը։

Նա միաժամանակ ընդգծել է, որ իր պարտավորություններին զուգահեռ, «եթե իր թեկնածությունը հավանության արժանանա խորհրդարանում», ապա շատ ժամանակ է մտադիր հատկացնելու տարբեր պաշտոններում իր կուտակած փորձը փոխանցելուն։

Նրա խոսքով, անհրաժեշտ է մտածել արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որ կան և հանրապետականների թվում, և կուսակցությունից դուրս։

«Մենք Հայաստանի համար շատ և օգտակար աշխատանք ունենք անելու»,– նշել է Սարգսյանը։

Նա նաև բացատրել է Հայաստանում խորհրդարանական իշխանավարման անցնելու անհրաժեշտությունը։

«Կիսանախագահական իշխանավարումը սպառնալիքներ ունի ոչ հավասարակշռված լինելու պատճառով»,– ասել է Սարգսյանը։

Загружается новость ... "Право"

Ըստ նրա, նախագահն իրավական մեծ պատասխանատվություն է կրում ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության ապահովման համար և այլն, բայց օժտված չի եղել համապատասխան լիազորություններով, որ ամբողջությամբ իրագործվեն Սահմանադրությամբ նախատեսված պարտավորությունները։

«Բոլոր քաղաքական ուժերը պահանջել են փոխել իշխանավարման կարգը։ Ընդառաջ գնալով այդ ցանկություններին` մենք որոշել ենք հավասարակշռել երկրի քաղաքական կառուցվածքը, որն այժմ տարբերվում է խորհրդարանի ուժեղ օրենսդրական իշխանությամբ, որի առջև կառավարությունը լիակատար պատասխանատվություն է կրում»,– ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ խորհրդարանական իշխանավարումն ավելի շատ հարմար է հայկական իրականության համար, հարիր է ժողովրդի մտածողությանը։ Միաժամանակ Սարգսյանն ավելացրել է, որ դա թույլ կտա իրագործել ժողովրդական բարեփոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում