Սաուդյան Արաբիայում Wi-Fi գողանալը մեղք է ճանաչվել

03.06.2016, 14:42
Սաուդյան Արաբիայի աստվածաբանը ֆեթվա է հրապարակել, որում դատապարտել է օտար մարդու Wi-Fi–ի օգտագործումն առանց թույլտվության։
Սաուդյան Արաբիայում Wi-Fi գողանալը մեղք է ճանաչվել
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Սաուդյան Արաբիայի աստվածաբանը ֆեթվա է հրապարակել, որում դատապարտել է օտար մարդու Wi-Fi–ի օգտագործումն առանց թույլտվության, հայտնում է The Independent–ը, հաղորդում է lenta.ru–ն։ 

«Wi-Fi–ից անօրինական կամ առանց շահառուների ու մատակարարների ծառայությունների իրազեկման օգտագործելն անընդունելի է,– ասվում է Սաուդյան Արաբիայի գիտական ուսումնասիրությունների և կրոնական իրավունքի գերագույն կոմիտեի անդամ Ալի ալ Հակամիի հրապարակած ֆեթվայում։ – Անհրաժեշտ է խորհրդակցել ծառայություն մատուցեղի կամ դրա համար գումար վճարող մարդու հետ նախքան դրա օգտագործումը»։ Հատուկ նշվում է, որ մեղք չի հասանելի Wi-Fi օգտագործել այգիներում, առևտրային կենտրոններում, հյուրանոցներում, սրճարաններում և կառավարական հաստատություններում։

Նմանատիպ ֆեթվա էր հրապարակվել ապրիլի կեսերին իսլամի կոմիտեի և բարեգործական գործունեության դուբայական դեպարտամենտում։ «Չի թույլատրվում օգտագործել այն, ինչ ուրիշին է պատկանում, առանց վճարման կամ թույլտվության։ Այսպիսով, ինտերնետւը պետք է օգտագործվի միայն բաժանորդագրումից հետո»,– պարզաբանել են կրոնական փաստաթղթի հեղինակները։

Ֆեթվան հասրակական կամ իրավական հարցով որոշում է, որը կայացնում է մահմեդական բարձրաստիճան աստվածաբանը` մուջթահիդը։ Ֆեթվաները կարգավորում են մահմեդականի կյանքի տարբեր ոլորտները։ Այսպես, Արաբական Միացյալ Էմիրություններում հատուկ կարգադրմամբ արգելվում է ճանապարհորդել դեպի Մարս։ Ինդոնեզիայում չի կարելի օգտագործել որոշակի էմոտիկոններ, որոնցում օգտատերը կարող է միասեռ հարաբերություններիկ ակնարկ տեսնել։ Սաուդյան Արաբիայում չի թույլատրվում կատուների հետ սելֆի անել և ճապոնական «Պոկեմոն» մուլտֆիլմի հերոսի պատկերմամբ թղթախաղ խաղալ։ -0-