419.32
4.21
393.84
+12
Եղանակը Երևանում
Հայ

«Սանտա Բարբարա» «ջիգարխանյանական ձևով» կամ ամուսինների խաչաձև դիմումները

11:13
16 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մի շարք հեռուստաալիքներ հայտնում են Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին։ Իբր այդ տեղեկությունը ստացվել է Արմեն Բորիսովիչի երիտասարդ կնոջից` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից։

Թատրոնի արտահերթ նիստում Վիտալինան գործընկերներին հայտնել է, որ իր ամուսնուն առևանգել են նրա ընկերները (Հայրապետ Հովհաննիսյանը և Արթուր Սողոմոնյանը), ովքեր այժմ փորձում են տիրանալ նաև Ջիգարխանյանի թատրոնին։ Վիտալինան ոստիկանությանն ամուսնուն առևանգելու վերաբերյալ դիմում է ներկայացրել, թե, իբր, մի քանի օր առաջ անհետացել է, զանգերին չի պատասխանում։ Հայտնի է դարձել նաև, որ կնոջ «վրա» էլ Ջիգարխանյանն է դիմում գրել` թե Վիտալինան փորձում է իրենից ազատվել` գույքին տիրանալու համար (թեև Արմեն Բորիսովիչը վաղուց ամբողջ իր ակտիվները ժառանգել է երիտասարդ կնոջը)։

Համացանցում լուրեր են պտտվում, թե Ջիգարխանյանն «ազատել է» Վիտալինային ոչ միայն իր կյանքից, այլ նաև իր թատրոնից։ Մի խոսքով, «Սանտա–Բարբարա»։

«Կոմսոմոլսկայա պրավդա»–ն զանգահարել է Ջիգարխանյանի քրոջը` Մարինային, ով ասել է, թե իր եղբայրը հիվանդանոցում է։

«Եղբայրս արդեն երտասարդ չէ, շատ հիվանդություններ ունի։ Դա պետք է հաշվի առնել։ Անկասկած, նրան պետք էր օգնություն ցուցաբերել։ Սկզբում ժամանել է մի «Շտապը», օգնել է նրան։ Հետո եղբորս հետ են տարել թատրոն։ Դրանից հետո նրան նորից տեղափոխել են հիվանդանոց։ .... Այժմ Արմենը նորմալ է, բժիշկների վերահսկողության ներքո է գտնվում։ Բարձր շաքար է ունեցել։ Իսկ այդ ժամանակ մարդն իրեն վատ է զգում և երբեմն ոչ ադեկվատ է զգում։ Պառկած է, բուժվում է»։

Այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ Արմեն Բորիսովիչը Վիտալինայի վերաբերյալ դիմում է գրել ոստիկանություն, քույրը հայտնել է, որ նա դիմում չի գրել։

Загружается новость ... "Право"

«Կան այնպիսի մարդիկ, ում դուր է գալիս մասնակցել ընտանեկան հարցերին։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Արմենի մոտ եկել էին ընկերները։ Հետո նա վատ է զգացել, և նրան տարել են հիվանդանոց։ Արմենի ընկերները Վիտալինային տեղյակ չեն պահել։ Նա շատ անհանգստանում էր, որովհետև միայն Վիտալինան գիտի, թե ինչ դեղեր են պետք»,– ասել է նա։

Մարինան ավելացրել է, որ այդ մարդկանց գործողությունները անշնորհքություն է համարում։

Մեկնաբանելով այն լուրերը, թե Ջիգարխանյանը հիվանդության սրման պահին ասել է, որ Վիտալինան փորձում է իրենից խլել գույքը` Մարինան ասել է, որ Վիտալինան շատ ազնիվ մարդ է, և դա միայն Արմեն Բորիսովիչի հիվանդության դրսևորումն է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
12 Ապրիլի 2024
Եթե ուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամում կավթածն ախտորոշվում է, ապա պացիենտը կարող է օգտվել պետական ծրագրից․ ԱՆ
ԱՆ–ից նշում են, թե որ դեպքում է հնարավոր օգտվել պետական ծրագրից ուղեղի իշեմիկ կաթվածի ժամանակ
10:47
11 Ապրիլի 2024
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
19:37
09 Ապրիլի 2024
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
11:31
09 Ապրիլի 2024
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը․ ՎԻԴԵՈ
12:45
08 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային