421.45
4.21
389.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-ը «Հեռախոսային սպասարկում» ծառայություն է մեկնարկում Հայաստանում

21:04
28 Մարտի 2018
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի Արմենիա/. Մարտի 26-ից «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում գործարկել է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունը նոր և գործող ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Կապին միանալու համար ընկերության յուրաքանչյուր բաժանորդ պետք է զանգահարի 060 46 00 00 հեռախոսահամարին (նախապես պայմանագիրը կնքելիս տրամադրած հեռախոսահամարից), անցնի նույնականացման փուլն ու հնարավորություն ստանա մեկ զանգի միջոցով իրականացնելու մի շարք գործարքներ ՝

- պայմանագրի վերակնքում,
- սակագնային փաթեթի փոփոխություն,
- հասցեի փոփոխություն,
- ծառայության ավելացում/դադարեցում,
- ներբնակարանային տեխնիկական սպասարկման ծառայության պատվերի գրանցում,
- ծառայության ժամանակավոր կասեցում/ կասեցման դադարեցում,
- այլ ծառայություններ:

Загружается новость ... "Право"

«Գործարկել ենք մի ծառայություն, որը նորույթ է մեր շուկայում և լայնորեն կիրառվում է շատ զարգացած երկրներում: Ընդամենը մեկ հեռախոսազանգի միջոցով մեր բաժանորդը այսուհետ կարողանում է մի շարք գործարքներ իրականացնել պարզ ընթացակարգով՝ առանց այցելելու վաճառքի և սպասարկման սրահներ։ Սա բաժանորդների սպասարկման նոր մշակույթ է և արդեն իսկ գործարք իրականացրած բաժանորդների գոհունակությունը վկայում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Հեռախոսային սպասարկում» ծառայությունը նախատեսված է ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Բաժանորդները, զանգահարելով 060 46 00 00 հեռախոսահամարին և անցնելով նույնականացման փուլը, ավտոմատ կերպով միանում են համապատասխան մասնագետին և իրականացնում գործարքը։

Հեռախոսային սպասարկման ծառայությունը հասանելի է յուրաքանչյուր օր՝ ժամը 08։00-ից մինչև 24։00՝ բաժանորդներին հասանելի լինելով նրանց հարմար բոլոր ժամերին։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:45
08 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք