ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Reddit ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայրենակիցներին Սուրբ ծննդյան առթիվ և խոստացել գարնանն այցելել Հայաստան:
«Շնորհավոր հայկական Սուրբ ծնունդը: Կրկին հրապարակում եմ լուսանկարներ 2010 թվականին Հայաստան կատարած իմ առաջին այցից: Ամեն անգամ, երբ վերադառնում եմ, միլիոնավոր նոր բաներ եմ գտնում, և դրանցից մեկը տան, հոգևոր հիմքի շարունակական, հաստատուն զգացողությունն է: Հույս ունեմ վերադառնալ գարնանը»,- գրել է Օհանյանն իր ինստագրամում:
Օրեր առաջ գործարարը հայտարարել էր հայտնի թենիսիստուհու հետ նշանադրության մասին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում