ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. / Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 16-18-ը, ժամը 08:00-20:00-ի ընթացքում մաքրման աշխատանքներ կատարելու նպատակով ՀՀ Լոռու մարզի Արևածագ համայնքում գտնվող «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ ջրամբարի պատվարը պետք է բացվի, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Պատվարի բացման հետևանքով մեծ քանակությամբ ջուր բաց կթողնվի Դեբեդ գետ, ինչը կհանգեցնի գետում ջրի մակարդակի մինչև 2 մետր բարձրացման:
Գերատեսչությունը, անվտանգության կանոններից ելնելով, կոչ է անում նշված օրերին զերծ մնալ ՀՀ Լոռու մարզի Արևածագ համայնքում գտնվող «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ ջրամբարից դեպի Վրաստան հատվածում Դեբեդ գետում լողանալուց կամ գետը հունով անցնելուց, ինչպես նաև գետի ափամերձ տարածքներում գտնվելուց (ձկնորսությամբ, հողագործությամբ կամ այլ աշխատանքով զբաղվելուց, զբոսնելուց կամ հանգստանալուց): -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում