ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է երևանյան էքսկուրսիա կազմակերպել քաղաքով ճամփորդող մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկների համար։
Ավտոբուսային տուրի ժամանակ Փաշինյանն անգլերեն լեզվով հակիրճ ներկայացրեց զբոսաշրջիկներին 2801–ամյա Երևանի պատմությունը, պատմեց Էրեբունի–Երևանի հիմնադիր Արգիշտի Ա արքայի, հայ խորհրդային հանճարեղ ճարտարապետ, Երևանի նախագծող Ալեքսանդր Թամանյանի մասին, այլ նշանավոր փաստերի մասին։
Այնուհետև Փաշինյանն իր դուստր Շուշանիկի և զբոսաշրջիկների ուղեկցությամբ զբոսնեցին Երևանի փոքր կենտրոնով և մտան Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կառավարության շենք։
Վարչապետը հրավիրել է ներկաներին հայկական գինիների համտեսի, որի ավարտին յուրաքանչյուրին նվիրեց նվեր–փաթեթ «Prime Minister» գրառմամբ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում