441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Պարզ ինդիկատորը կարող է բացահայտել կեղծ դեղորայքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

16:08
23 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ. 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հեմլայնի և Աստվածամոր տաճարի համալսարանի հետազոտողների խումբը մշակել է պարզ և մատչելի թեստային համակարգ, որը նախատեսված է կեղծված կամ ժամեկատանց դեղորայքի հայտնաբերմանը: Նման տեխնոլոգիան կարող է լայն կիրառում ստանալ զարգացող երկրներում, հաղորդում է newsru.com-ը:

Ինչպես գրում է «N+1»-ը, գիտնականների մշակած համակարգը, որի արժեքը ԱՄՆ-ում կազմում է մոտ մեկ դոլար, իրենից ներկայացնում է 12 տողով թղթե հիմք, որի տողերն իրարից տարանջատված են մեղրամոմե միջնապատերով: Յուրաքանչյուր տողը պարունակում է ցուցանիշների հավաքածու, որոնք կարող են բացահայտել դեղամիջոցի իներտ լիցքավորիչների, դրանց փչանալու մթերքների և գործող նյութերի ֆունկցիոնալ խմբերը:

Հետազոտության անցկացման համար բավական է մանրեցնել հաբը և քսել փոշին բոլոր 12 գծերի վրա, ապա թեստի մի ծայրը 3 րոպեով դնել ջրի մեջ: Դրանից հետո դեղորայքի հետ քիմիական ռեակցիայի մեջ մտնելով` ներկվում է տարբեր գույներով, որից հետո այն պետք է համեմատել ստուգանմուշի հետ: Ընդ որում, համեմատել կարելի է ինչպես անզեն աչքով, այնպես էլ հատուկ բջջային հավելվածի միջոցով:

Ցուցանիշի փորձանմուշները կարողացել են հաջողությամբ վերհանել բարձր ջերմության ազդեցության ենթարկված հակաբիոտիկները, ինչպես նաև Քենիայից և Ուգանդայից դեղորայքի նմուշներում առկա կեղծիքները: Ինդիկատորի աշխատանքի մասին ավելի պարզ պատկերացում կարելի է կազմել YouTube-ում հրապարակված տեսանյութիշնորհիվ։

Թեստի առկա տարբերակները նախատեսված են առավել տարածված հակաբիոտիկների վերլուծության համար, որոնք առավել հաճախ են կեղծվում: Բացի այդ, այս դեղորայքն անկայուն է բարձր ջերմաստիճանների նկատմամբ և տաք երկրներում պահպանման և տեղափոխման պայմանների խախտման պարագայում շատ արագ քայքայվում է:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար